Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ | factor.am

Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ | factor.am

factor.am ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «ArmPulse.am» կայքի՝ «1 միլիոն դոլարից ավելի շորթում և սպառնալիքներ․ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված նոր աղմկահարույց սկանադալ է հասունանում» վերնագրով տեսանյութի համար։ Ըստ հայցի՝ հոդվածում կատարված հրապարակային արտահայտությունները և ներկայացված փաստացի տվյալները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտություն են, որոնք արատավորում են Հովիկ Աբրահամյանի պատիվը և արժանապատվությունը։

Կայքը հղում կատարելով «իր հավաստի տեղեկություններին», գրել է․

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր հետ փոխկապակցված անձինք խարդախության եղանակով խոշոր գումար են շորթել և ճնշում են գործադրել ՀՀ-ում գործող շաքարավազ ներմուծող ընկերություններից մեկի վրա։ Ավելին՝ անվտանգության աշխատակից են ուղարկել ընկերությանը պատկանող պահեստներից մեկը, որտեղ վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին։ Խոսքը մեկ միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժած ընկերության տնօրենը մոտ օրերս դիմելու է իրավապահ մարմիններին՝ տվյալ խնդրով, որպեսզի հարցը լուծվի իրավական դաշտում։ Նաև հայտնի է դարձել, որ տուժած ընկերության աշխատակիցները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բողոք ներկայացնել Հովիկ Աբրահամյանի դեմ»։

Նախկին վարչապետի անունից ներկայացված հայցադիմումում կողմը դատարանին խնդրում է պարտավորեցնել «ԱՐՄ ՊՈՒԼՍ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեսանյութում «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։

Բացի հերքման տեքստից, Աբրահամյանը պահանջում է որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, ՍՊԸ-ից բռնագանձել 6 մլն դրամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն