azatutyun.am Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն ու այն ուղարկելու խորհրդարան՝ վավերացման։
Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա», – նշված է որոշման հիմնավորումներում։
Համաձայնագիրը նաև սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը և այլն։ Համաձայնագրի բուն տեքստը հասանելի չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում