azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կանադա, որտեղ հանդիպելու է վարչապետ Մարկ Քարնիի հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների առանցքում են լինելու աջակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը և ձմռանը նախապատրաստմանը:
Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ ծրագրված են «կարևոր հանդիպումներ և համաձայնություններ»:
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը ձգտելու է «կոտրել» Ուկրաինային՝ ուժեղացնելով հարվածները նրա ենթակառուցվածքներին ձմռանը: Կիևը դաշնակիցներին կոչ է անում հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել իրեն, հատկապես՝ բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու կարողությամբ: