Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ հինգ տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն ծրագրերը: ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։