azatutyun.am Սև ծովում երեկ TEDY նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են երկու Ադրբեջանի քաղաքացիներ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ զոհվածներն են Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը, ևս երկու ադրբեջացիներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են Ուկրաինայի Չերնոմորսկ քաղաքի հիվանդանոց:
Հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ է հարձակման ենթարկվել նավը և ում էին պատկանում այն գրոհած անօդաչուները: Սակայն, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ, բաց աղբյուրների տվյալներից և Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետևում է, որ հարվածը հասցվել է ռուսական անօդաչուների կողմից Օդեսայից ոչ հեռու:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում