Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ | factor.am

Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ | factor.am

factor.am Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ այն բանից հետո, երբ «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր հնարավոր միջոցները սպառվել են», հայտնել են Ալժիրի պետական լրատվամիջոցները։ Ավելի ուշ ԶԼՄ-ները նշել են, որ որոշումը պայմանավորված է ԱՄԷ-ի, Ալժիրի բնորոշմամբ՝ «սադրիչ և թշնամական գործողություններով», գրում է France 24-ը։

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։ Ալժիրն ԱՄԷ-ի դեսպանին 48 ժամ է տվել՝ «որոշումը կատարելու համար»։

Ալժիրի լրատվամիջոցները նախկինում խիստ քննադատել են ԱՄԷ-ին՝ մեղադրելով նրան տարածաշրջանային անհամաձայնություն սերմանելու փորձերի մեջ։ Անցյալ տարի Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը, առանց ԱՄԷ-ի անունը հստակ նշելու, հայտարարել էր, որ իր երկրի հարաբերությունները Պարսից ծոցի բոլոր պետությունների հետ ջերմ են՝ բացառությամբ մեկի։ Նա Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի և Կատարի հետ կապերը որակել էր  որպես «եղբայրական», միաժամանակ, մեղադրելով անանուն երկրին Ալժիրի ներքին գործերին միջամտելու և այն ապակայունացնելու փորձերի մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն