Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը | 1lurer.am

Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել են Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Լեհաստանը Եվրամիությունում կարևոր գործընկեր է Հայաստանի համար։

Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն էլ ավելի կխորանա։

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել են երկկողմ համագործակցության ընդլայնումից, կարևորել երկու երկրների միջև փորձի փոխանակման խթանումը։ Հյուրերը նշել են, որ Լեհաստանն աջակցում է եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարագացումների վերաբերյալ, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Այս համատեքստում ընդգծվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն