factor.am Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նշվել է փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի շփումների կարևորությունը Ադրբեջան-ԵՄ օրակարգի առաջխաղացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ինստիտուցիոնալ և իրավական շրջանակի հետագա զարգացումը, Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը և նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպման ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Ընդգծվել է այս տարվա օգոստոսին Բիշքեկում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում