Մակրոնը Փարիզի գագաթնաժողովում Եվրոպային կոչ է արել 10 տարում ստեղծել սեփական մարդատար տիեզերական թռիչքների համակարգը | news.am

Մակրոնը Փարիզի գագաթնաժողովում Եվրոպային կոչ է արել 10 տարում ստեղծել սեփական մարդատար տիեզերական թռիչքների համակարգը | news.am

news.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դառնա տիեզերքում աշխարհի առաջատար խաղացողներից մեկը և ինքնուրույն զարգացնի մարդատար տիեզերական թռիչքները, արբանյակային կապը և արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Դրա մասին նա ասել է սեպտեմբերի 10-ին Փարիզում անցկացված Միջազգային տիեզերական գագաթնաժողովում, հաղորդում է France 24-ը:

«Եվրոպան պետք է լինի աշխարհի խոշորագույն տիեզերական տերությունների շարքում, մասնավորապես՝ կապի և արհեստական բանականության ոլորտներում»,- հայտարարել է Մակրոնը։ Ըստ նրա՝ Եվրոպան պետք է «հաստատի իր հավակնությունները մարդատար թռիչքների ոլորտում» և հեռանկարում ինքնուրույն տիեզերք ուղարկի տիեզերագնացների։

Ֆրանսիայի նախագահը նշել է եվրոպական տիեզերական ծրագրի մի քանի նպատակ։ Առաջիկա երկու տարում նա ակնկալում է տեսնել առաջին եվրոպական Nyx բեռնատար կապսուլը՝ միացված Միջազգային տիեզերական կայանին։ Հինգ տարվա ընթացքում, նրա խոսքով, Լուսնի վրա պետք է վայրէջք կատարի առաջին եվրոպական Argonaut լուսնային ապարատը։ Եվս տասը տարի անց Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից, ինչպես սպասվում է, կմեկնարկի առաջին եվրոպական մարդատար կապսուլը՝ եվրոպացի տիեզերագնացներով և այլ երկրների ներկայացուցիչներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն