Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր։

Մարչին Բոսացկին իր հերթին ընդգծել է լեհական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և խորացնելու համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ձևաչափերում։ Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության և երկխոսության շարունակականությունը»,- նշված է Կառավարության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն