1lurer.am ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նախապատրաստման ընթացքում որպես դրանց անցկացման վայր կդիտարկվի Աբու Դաբին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Այն պահին, երբ մենք արդեն առարկայորեն կմոտենանք բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստմանը, ես վստահ եմ, որ Էմիրություններն ու Աբու Դաբին, մասնավորապես, որպես անցկացման վայր, կլինեն օրակարգում»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ ԱՄԷ-ն բազմիցս հայտարարել է բանակցությունների ընդունող կողմ լինելու պատրաստակամության մասին:
«Մենք բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի նման պատրաստակամությունը»,- ասել Է Պեսկովը: