Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը | 1lurer.am

Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը | 1lurer.am

1lurer.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը՝ չնայած մեծ կորուստներին:

Ռյուտեի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պառակտել ՆԱՏՕ-ն, որպեսզի Ուկրաինային աջակցությունը նվազի, սակայն դաշինքը միասնական է, իսկ այդ գործողությունները հակառակ արդյունքն են տալիս:

Ռյուտեն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ականազերծման գործողություններ չի իրականացնում Հորմուզի նեղուցում, բայց ուշադրությամբ հետևում է իրադրությանը: Նա հավելել է՝ դաշինքի որոշ երկրներ օգնում են ականազերծման հարցում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն