Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան | 1lurer.am

Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան | 1lurer.am

1lurer.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրան դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը։

Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 11-13-ը Նյու Դելիում կմասնակցի BRICS գագաթնաժողովին։

Ուրբաթ Պուտինը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Բանակցություններից հետո նրանք համատեղ կայցելեն «Իննոպրոմ. Հնդկաստան» միջազգային արդյունաբերական ցուցահանդես։ Այդ օրը Պուտինը, այլ առաջնորդների հետ  ելույթ կունենա BRICS բիզնես ֆորումում։

Տասնութերորդ գագաթնաժողովի հիմնական ծրագիրը կսկսվի շաբաթ։ Կենտրոնական միջոցառումը կլինի ասոցիացիայի պետությունների ղեկավարների հանդիպումը։ Ակնկալվում է, որ հիմնական պայմանավորվածությունները կարտացոլվեն համատեղ հռչակագրում։

ԲՐԻԿՍ-ի բազմակողմանի միջոցառումներից բացի, Պուտինի հաջորդ երկու օրվա գրաֆիկը կներառի բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ Մասնավորապես, նա բանակցություններ կվարի Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն