ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել | factor.am

ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Հաղորդվում է, որ համաժողովի ընթացքում Հայաստանի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանման միջև ստորագրվել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՈւՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային կոմիտեի միջև շնագիտական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին» հուշագիր։

«Նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների միջև համագործակցությունը, կիսվել մասնագիտական առաջավոր փորձով և ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, ինչպես նաև կատարելագործել ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց կիրառման գործընթացները։ Փաստաթղթով նախատեսվում է նաև գործակցության ամրապնդում կինոլոգ մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման ու որակավորման բարձրացման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների կարողությունների զարգացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն