arm.sputniknews.ru Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Օմանի Սալալա քաղաքում ՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր կառավարման հարցը: Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման նախաձեռնողը Օմանն է։ Այն նախատեսվում է սեպտեմբերի 14-ին Սալալայում։ Ինչպես հայտնել Է աղբյուրներից մեկը, հանդիպման մանրամասները դեռ վերջնականապես չեն համաձայնեցվել, սակայն մի քանի երկրներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, և, ինչպես սպասվում է, հանդիպումը կկայանա:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ փոխանակեցին։ Ներկայում հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հակամարտության սրացման պատճառով գործնականում կանգ է առել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման առանցքային երթուղին է։ Արդյունքում վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։