Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «3+3» հարթակի շրջանակում մոտեցումների համակարգման շարունակմամբ | news.am

Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են «3+3» հարթակի շրջանակում մոտեցումների համակարգման շարունակմամբ | news.am

news.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների արդյունավետ փոխանակում մի շարք արդիական երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտադրելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Արտահայտվել է փոխադարձ շահագրգռվածություն Մոսկվայի և Թեհրանի մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում՝ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։

Հաստատվել է երկու կողմերի պատրաստակամությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նկատմամբ՝ առաջին հերթին կապված «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն