Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր | 1lurer.am

Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն