ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր | 1lurer.am

ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն