«Սա այն դեպքն է, երբ գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել». Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի թեկնածության մասին | azatutyun.am

«Սա այն դեպքն է, երբ գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել». Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի թեկնածության մասին | azatutyun.am

azatutyun.am Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու:

«2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել», – հայտարարեց վարչապետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն