civilnet.am Հայաստանի կառավարությունը նախատեսում է նոր կարգավորումներ սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվությունների ներկայացման համար։ Համապատասխան որոշումն ընդուվեց գործադիրի սեպտեմբերի 11-ի նիստին ու օրենսդրական փաթեթն ուղարկվեց Ազգային ժողովի հաստատմանը։
Նախագիծը մշակել է Պետական եկամուտների կոմիտեն։ Այն նախատեսում է հաստատել խաղային ոլորտի երեք ուղղությունների համար հաշվետվությունների ներկայացման առանձին կարգեր և ձևաթղթեր։
Մասնավորապես, սահմանվելու են շահումով խաղերի կազմակերպիչների և բուքմեյքերային գործունեության կողմից ամսական հաշվետվությունների ներկայացման կարգն ու ձևը։
ՊԵԿ-ը հիմնավորման մեջ նշում է, որ նոր կարգավորումները պետք է հնարավորություն տան վերահսկող մարմնին խաղային ոլորտի նկատմամբ իրականացնել շարունակական և ռիսկահենք վերահսկողություն։
Նախատեսվում է նաև կազմակերպիչներից ստանալ իրենց գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն։ Ըստ նախագծի՝ այս ամենը պետք է բարձրացնի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը և ձևավորի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տեղեկատվական բազա։