Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում» | azatutyun.am

Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում» | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում, այսօր Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա դիվանագիտներին հղած ուղերձում ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ նպատակ ունենալով առաջ մղել խաղաղության հետագա օրակարգը, ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև, ինչպես նաև զարգացնել առևտրային կապերը, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածությունն ու հաղորդակցությունները երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում»,- նշել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե «արդեն սովորել են ապրել խաղաղության պայմաններում և առաջ են շարժվում այդ ուղղությամբ»:

Օտարերկրյա դիվանագետները երկօրյա այցով են մեկնել Լեռնային Ղարաբաղ, նրանց ուղեկցում է Հիքմեթ Հաջիևը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քելբաջարի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն