news.am Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում Փաշինյանը, մեկնաբանելով ընդդիմության հայտարարությունները Տիգրանաշենի փոխանցման անթույլատրելիության մասին, կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն միտքը, որ Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող 29 743 քառ. կմ տարածքի մեջ Քյարքին, ինչպես նաև մյուս անկլավները, չեն մտել, իսկ Արծվաշենը մտել է։ Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր ասում են «թույլ չենք տա», պատերազմ են սադրում։
Այնուհետև վարչապետը հայտարարել է, որ փաստի արձանագրումը մի բան է, իսկ տեղում լուծումը՝ մեկ այլ։ «Այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ Իմ գլխավոր խնդիրը լարվածությունը հանելն է, որպեսզի հնարավոր լինի նորմալ լուծումներ ստանալ։ Բայց եթե ինչ-որ մեկը ասում է, որ Քյարքին Հայաստանում է, նշանակում է ասել, որ տարածքը ոչ թե 29 743 քառ. կմ է, այլ, օրինակ, 29 750, իսկ դա նշանակում է պատերազմ հայտարարել», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հասարակությունը ընտրություն ունի, նա կարող է հետևել «պատերազմի եռագլուխ հիդրային»։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոստացել է հասարակությունից չթաքցնել այս կամ այն քայլի հնարավոր հետևանքները։
«Մեր դիրքորոշումն այն է, որ Արարատի համայնքում Տիգրանաշեն եղել է և կլինի, թե ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ՝ դա արդեն բոլորովին այլ հարց է», – հավելել է Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում