armenpress.am Սաուդյան Արաբիան երկու ավիահարված է հասցրել Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքի օդանավակայանին, որն այժմ գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al-Masirah հեռուստաալիքը։
«Սաուդյան թշնամին երկու հարված է հասցրել Մոխայի օդանավակայանին», – հայտնել է հեռուստաալիքը։
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, Մոխա նավահանգստային քաղաքի նկատմամբ վերահսկողություն են հաստատել սեպտեմբերի 10-ին՝ օրեր առաջ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի դեմ լայնածավալ հարձակում սկսելուց հետո։