Հայաստանում ՌԴ դեսպանը ԱԺ–ում հանդիպել է ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններ հետ | news.am

Հայաստանում ՌԴ դեսպանը ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախօրեին Կոպիրկինը հանդիպել էր  «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն