Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ | 1lurer.am

Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են ոլորտի զարգացմանն ու հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ամրանների ներմուծման շուկայում ձևավորված պայմաններին, տուրքերի սահմանաչափերին, ինչպես նաև ոլորտի առաջընթացին նպաստող հնարավոր քայլերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն