Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական կարիքների համար 6.1 մլրդ եվրո հատկացնելուն | azatutyun.am

Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական կարիքների համար 6.1 մլրդ եվրո հատկացնելուն | azatutyun.am

azatutyun.amԵվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության և պաշտպանական այլ կարիքների համար ևս 6.1 միլիարդ եվրո տրամադրելուն:

Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ այդ միջոցները Կիևին կհատկացվեն հակաօդային և հրթիռներից պաշտպանության, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պայքարի միջոցներ ձեռք բերելու համար:

«Ուկրաինան այժմ կարող է գնել Patriot սպառազինություն, որի կարիքը զգում է իր երկինքը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար: Մեր անդամ երկրների և ՆԱՏՕ-ի հետ միասին մենք շարունակելու ենք մատակարարումները Ուկրաինային՝ ուժեղացնելով Եվրոպայի պաշտպանությունը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Հատկացված միջոցները կուղղվեն ինչպես Եվրամիության, այնպես էլ Ուկրաինայի ընկերություններից սպառազինություն գնելուն: Մասնավորապես՝ դրանք Կիևին հնարավորություն կտան ձեռք բերել PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն