factor.am«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ դրա հեռացման դեպքում Հայաստանն «անտեր» կմնա տարածաշրջանում:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ըստ իրեն ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի երկրից, Կարապետյանը նշեց․ «Կմնանք անտեր այս տարածաշրջանում։ Բա ի՞նչ ենք անում»։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու պետք է երկիրն առանց դրա «անտեր» համարվի, Կարապետյանն ասաց․
«Դե թուրքական բազա տեղը դրեք։ Մի բազա պետք է, վերջը այդ բազան կա․ հիմա կա՛մ ռուսներն են, կա՛մ թուրքերն են, որոշե՛ք»։