Փեզեշքիանն ասել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, բայց պետք է ուժեղացնեն երկիրը | azatutyun.am

Փեզեշքիանն ասել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, բայց պետք է ուժեղացնեն երկիրը | azatutyun.am

azatutyun.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, սակայն երկիրը պետք է ուժեղացնի դիմադրողականությունը ապագա հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար, որպեսզի ստիպված չլինեն «թշնամու հետ բանակցել այլ դիրքերից», հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

«Ես կողմ չեմ պատերազմի շարունակմանը, բայց մենք պետք է ամրապնդենք երկրի դիմադրողականությունը առաջիկա զարգացումներին ընդառաջ», – Իրանի առաջատար համալսարանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է նա:

Փեզեշքիանը նշել է, որ համալսարանները պետք է օգնեն կառավարությանը «տնտեսության, կառավարման, մշակույթի, գրականության և բոլոր ոլորտներում»։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է օգտվի Z սերնդի (1997-ից 2012-ը ծնվածները) ուսանողների օգնությունից:

«Մենք պետք է համոզվենք, որ նրանք բողոքի ակցիաներով զբաղվելու փոխարեն զբաղվեն խնդիրներ լուծելով», – ասել է նա՝ հավելելով, որ որպես նախագահ՝ ինքը «քաղաքական որևէ կապ չունի որևէ մեկի հետ». – «Ես ընդունում եմ ցանկացած օգնություն նրանցից, ովքեր մեզ օգնում են լուծել երկրի խնդիրները՝ անկախ քաղաքական տեսակետից»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն