Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին | armenpress.am

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին | armenpress.am

armenpress.am Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

«Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով», – «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Նա ընդգծել է, որ գործողության ընթացքում սաուդյան ուժերը դուրս են մղվել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջաններից, որոնք զբաղեցնում են ընդհանուր 5 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք։ «Այս տարածքներն այժմ անվտանգ են և վերահսկողության տակ», – նշել է Սարիան։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն