Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից | shantnews.am

Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից լանջին գտնվող «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ, արգելափակված քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուն և տեղափոխել անվտանգ տարածք»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն