Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով Նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկայացված թեմաների շուրջ։