news.am Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմական-քաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) գրավել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում և Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող բոլոր հիմնական բնակավայրերը, հայտնել է ռազմական աղբյուրը։
«Հութիները կառավարական զորքերի հեռանալուց հետո գրավել են նեղուցի ամենանեղ հատվածում գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող Պերիմ (Մայյուն) կղզին, որը պատկանում է Դուբաբ օկրուգին, ինչպես նաև Ազ-Զաաֆուր լողափը, որտեղից տեսարան է բացվում դեպի կղզի։ Եմենի բանակը նահանջել է կղզու հարավային հատված», – ճշտել է աղբյուրը։
Բացի դրանից, ըստ նույն աղբյուրի, հութիների նավակները դեսանտ են իջեցրել Կարմիր ծովում գտնվող Հանիշ արշիպելագում, որը ներառում է Մեծ Հանիշ, Փոքր Հանիշ և Ջաբալ-Զուկար կղզիները, պատկանում է Հոդեյդա նահանգին և դուրս է գալիս Կարմիր ծովի հարավային հատվածի ծովային նավարկության ուղիներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում