Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները | 1lurer.am

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները

Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի և վարչապետի կողմից Հայաստան այցելության նպատակով փոխանցված հրավերները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստանի և Լիբանանի միջև առկա հարաբերություններին, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն