Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը | 1lurer.am

Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 5-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին,

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին:

Հրազդան, Գյումրի և Արարատ քաղաքներում՝ չեն գերազանցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն