Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը | 1lurer.am

Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն