Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ-ում չինական ավտոմեքենաների արտադրությանը | news.am

Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ-ում չինական ավտոմեքենաների արտադրությանը | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի, եթե չինական ավտոարտադրողները գործարաններ կառուցեն Միացյալ Նահանգներում՝ չնայած ամերիկյան ավտոկոնցեռնների և օրենսդիրների դիմադրությանը։

«Եթե Չինաստանը ցանկանա գալ և այստեղ գործարան բացել ավտոմեքենաների արտադրության համար, ես չեմ առարկի», — ուրբաթ օրը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ամերիկայի նախագահը նշել է, որ ճապոնական ավտոարտադրողներն արդեն ավտոմեքենաներ են արտադրում ԱՄՆ-ում և միաժամանակ աշխատանքի են ընդունում ամերիկացի աշխատողների։ Նրա խոսքով՝ հենց երկրում աշխատատեղերի ստեղծումն ունի առանցքային նշանակություն։

Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ չի ցանկանում, որպեսզի չինական ընկերությունները ավտոմեքենաներ արտադրեն Մեքսիկայում, իսկ հետո դրանք մատակարարեն ամերիկյան շուկա։ «Ես չեմ հանդես գալիս չինական ավտոմեքենաների դեմ», — հայտարարել է նախագահը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն