Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան | armenpress.am

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան | armenpress.am

armenpress.am Չինաստանի նախագահ Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, չինական ինքնաթիռի՝ Հնդկաստան վայրէջքի կադրերը ցուցադրել է NDTV-ն։

Սի Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամի ռազմաօդային բազայում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ծրագրի համաձայն՝ BRICS պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո Սի Ծինփինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ բանակցություններ կանցկացնեն։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն