azatutyun.am Ուրբաթ օրը Թբիլիսում ձերբակալել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեին, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում և խորհրդարանում, այդ թվում՝ տարբեր տարիների եղել է վարչապետի պաշտոնակատար, Եվրատլանտյան ինտեգրման գծով պետնախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար:
Բարամիձեին մեղադրում են պետական դավաճանության և երկրի պետական շահերին սպառնալիք ստեղծելու մեջ: Քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է «Ազատությյան» վրացական ծառայությունը, Բարամիձեի նկատմամբ հետապնդման առիթ է դարձել «Վրաստանի ծնունդը» հեռուստատեսային հաղորդման ժամանակ նրա արտահայտությունը: Խոսելով 1992-93 թվականների վրաց – աբխազական պատերազմից՝ ընդդիմադիր գործիչը, ըստ դատախազության, հայտարարել է, որ վրացի զինվորականները գնդակահարել են աբխազ գերիներին: Ինքը Բարամիձեն «Ազատության» հետ զրույցում դա հերքել է՝ պնդելով, թե իր բառերը սխալ են մեկնաբանվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում