azatutyun.am Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»: Ադրբեջանական գործակալությունը պնդում է, թե «Գյանջասարի» եկեղեցու հիմքերը գցել է «աղվանական իշխան Հասան Ջալալը» 1216-1238 թվականներին:
Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
Հաջիևը նույնպես խոսել է «աղվանական իշխան Հասան Ջալալի» կողմից Գանձասարի եկեղեցու հիմնադրման մասին, ապա պնդել, թե «օկուպացիայի տարիներին» երկու պատմական հուշարձանները «ռեստավրացիայի» անվան տակ արտաքին տարբեր միջամտությունների են ենթարկվել, ինչի արդյունքում խախտվել են նրանց ճարտարապետական իսկությունը և սկզբնական տեսքը»:
Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում