Կրեմլը Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում Երևանում Զելենսկու հնչեցրած հայտարարությունների համար․ Պեսկով | news.am

Եթե Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա․ Պեսկով

Եթե ​​Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա. հրավերը դեռևս ուժի մեջ է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Եթե նա իրոք ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ապա Պուտինն արդեն ավելի վաղ ասել էր, որ նա կարող է գալ Մոսկվա», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի Մայամի։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ին։ Պեսկովը հուլիսի վերջին լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվան բարձր մակարդակով կմասնակցի միջոցառմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն