BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին | factor.am

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին | factor.am

factor.am BRICS-ի անդամ պետությունները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին և կդիմադրեն պրոտեկցիոնիստական ​​միջոցառումներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հնդկաստանում անցկացվող BRICS գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ըստ Չինաստանի նախագահի՝ BRICS երկրները պետք է խթանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները, խրախուսեն քաղաքակրթությունների միջև փորձի փոխանակումը, «ապահովեն ներդաշնակ համակեցություն և փոխլրացում», փոխանակվեն պետական ​​կառավարման ոլորտում փորձով և համատեղ ուղղորդեն «կուտակված դրական էներգիան միջպետական ​​հարաբերությունների կայուն զարգացման համար»։

«Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում, ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել նրանց»,- հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն