Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը | 1lurer.am

Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը | 1lurer.am

1lurer.am Երկուշաբթի Օմանում նախատեսված է Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն իրավիճակը Հորմուզի նեղուցում և տարածաշրջանային այլ հարցեր: Այս մասին Reuters-ին հայտնել Է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա։

Նրա խոսքով՝ գրավոր համաձայնության հասնելու հավանականությունը մեծ չէ։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպումը կազմակերպել է Օմանը:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը նախկինի պես ձգտում է հասնել համաձայնության, որը Թեհրանին թույլ կտա մաքսատուրքեր գանձել այդ ջրային ճանապարհն օգտագործող նավերից: Օմանը, սակայն, դեմ է այդ առաջարկին։

Իրանն ու Օմանը արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման հարցերի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն