Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը | news.am

Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը | news.am

news.am Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը ընդդիմադիր Միասնական ազգային շարժման (ՄԱՇ) առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեի նկատմամբ, որը նախօրեին ձերբակալվել էր պետական դավաճանության և սաբոտաժի մեղադրանքներով, հայտնել է «Новости-Грузия»-ն։

Բարամիձեն ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան իր տանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 307¹ («պետական դավաճանություն») և 318 («սաբոտաժ») հոդվածներով։ Այդ հոդվածներով նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Քրեական գործը կապված է հուլիսի 18-ին Յագո Խվիչիայի հեղինակային «Վրաստանի ծնունդը» հաղորդման եթերում Բարամիձեի արած հայտարարությունների հետ։ Քաղաքական գործիչը պատմել է 1992–1993 թվականների աբխազական պատերազմի ընթացքում գերիների փոխանակման շուրջ բանակցություններին իր մասնակցության մասին։

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինչու Սուխումում վրացական կողմը գերիների փոխանակման համար բավարար թվով գերիներ չուներ, Բարամիձեն հայտարարել է. «Նրանք [մեր կողմը] գնդակահարում էին»։ Նա տեղի ունեցածը բացատրել է այն մարդկանց ուժեղ հուզական լարվածությամբ և աֆեկտի վիճակով, որոնք կորցրել էին հարազատներին։ Հարցին, թե նույնը տեղի էր ունենում մյուս կողմում, քաղաքական գործիչը պատասխանել է, որ այնտեղ գործում էր «ռուսական կարգապահություն», և փոխանակման համար բավարար թվով գերիներ կային։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն