news.am Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավարկության հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում դրա բացում, Tasnim գործակալության հարցազրույցում հայտարարել է իրանական բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Իրանը միջնորդների միջոցով ամերիկյան կողմին փոխանցել է Հորմուզի նեղուցի բացման յոթ պայման։ Դրանց բովանդակությունը աղբյուրը չի բացահայտել։ Նրա խոսքով՝ պայմանները հավանության են արժանացել իսլամական հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից, և նեղուցը փակ կմնա մինչև դրանց կատարումը։
Գործակալության զրուցակիցը նաև հայտնել է, որ ինտենսիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցություններից հետո Թեհրանն ու Մասկատը օգոստոսի վերջին հասել են վերջնական պայմանավորվածության։ Առաջիկայում նախատեսվում է դրա մասին հայտարարել Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ։
Աղբյուրն ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվել է բացառապես Իրանի և Օմանի միջև։ Տարածաշրջանի մյուս երկրները, ինչպես նաև Իրաքը, առաջիկա հանդիպմանը ներկա կլինեն միայն համաձայնեցված երթուղիներին և տարանցման պայմաններին ծանոթանալու համար։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանվել են Պարսից ծոց մուտք գործելու և այնտեղից դուրս գալու նոր երթուղիներ Հորմուզի նեղուցով։ Մուտքի երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի տարածքային ջրերով, ելքի երթուղու մի մասը նույնպես կլինի իրանական ջրերում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում