Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը մայրաքաղաքի մի շարք հատվածներում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արգելքը վերաբերում է հետևյալ հատվածներին․
Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:
Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:
Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,
Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում: