Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը | news.am

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը | news.am

news.am Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու հետագա էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայունություն և հանդարտություն հաստատելու համար խորհրդակցություններն ու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն