«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել | factor.am

«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել | factor.am

factor.am Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:

Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

«Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնայի ու անընդհատ գլխիս էին բոքսով խփում»,- պատմեց Թովմասյանը՝ նշելով, սակայն, որ իր նկատմամբ բռնություն գործադրածների մեջ կան անձինք, որոնց տեսնելու դեպքում կճանաչի:

Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն