hetq.am «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը 1,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում գրանցված ինքնաթիռ ունի: Օգոստոսի 4-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է այս ավիաընկերության առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը՝ ստանալով հայկական EK-AAF գրանցումը: Ըստ planespotters.net-ի՝ օդանավը նախատեսված է 186 ուղեւորի համար:
Ընդ որում՝ այս բորտը մայիսի 22-ից կանգնած է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավն արտադրվել է 2006 թ., 2006-2024 թթ. շահագործվել է Հնդկաստանում տեղական տարբեր ավիաընկերությունների կողմից: Շահագործումից հանվել է 2024-ի փետրվարին եւ ավելի քան մեկ տարի՝ մինչեւ 2025-ի հունիս, կանգնած էր Դելիի օդանավակայանում: 2025-ի հունիսից մինչեւ 2026-ի հունվար օդանավը կայանված էր հնդկական Հայդաբարադի օդանավակայանում, իսկ փետրվարին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ գտնվում էր մինչեւ մայիսի 22-ը: Այնտեղից էլ տեղափոխվել է Երեւան:
Planespotters.net-ի տվյալներով՝ 2024-ի սեպտեմբերից մինչեւ այս տարվա օգոստոս Boeing 737-800-ը գրանցված էր բրիտանական գահին պատկանող օֆշորային Գերնսի կղզու օդանավերի ռեգիստրում որպես 2-TWCA: Գերնսիի ռեգիստրի համաձայն՝ բորտի սեփականատերը իռլանդական TWC Aviation Capital-ն է:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում