Ջոնսոնը, Բիլդտը և այլոք Կիևից Լեհաստան մեկնող գնացքում էին, որի ուղևորների մի մասը տարհանվել են | azatutyun.am

Ջոնսոնը, Բիլդտը և այլք Կիևից Լեհաստան մեկնող գնացքում էին, որի ուղևորների մի մասը տարհանվել են | azatutyun.am

azatutyun.am Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը, Գերմանիայի կանցլերի խորհրդական Գյունտեր Զաուտերը և Բունդեստագի մի շարք պատգամավորներ, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Իտալիայից պաշտոնյաներ ու դիվանագետներ այսօր Կիևից Լեհաստան մեկնող հատուկ գնացքում էին, որի ուղևորների մի մասը ռուսական անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով տարհանվել են: Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով գերմանական Der Spiegel-ի հրապարակմանը:

Եվրոպացի գործիչները Կիևում մասնակցել էին YES անվտանգության համաժողովին:

Անօդաչուն հարվածել է մեկ այլ՝ այդ պահին Լեհաստանի սահմանին հատուկ գնացքից ավելի մոտ գտնվող Կիև-Վարշավա ուղևորատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները նախօրոք տարհանվել էին, տուժածներ չկան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն