«Խորապես տարբերվող տեսակետներ որոշ վայրերի ծագման վերաբերյալ». ԵՄ ներկայացուցիչն ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցը | azatutyun.am

«Խորապես տարբերվող տեսակետներ որոշ վայրերի ծագման վերաբերյալ». ԵՄ ներկայացուցիչն ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցը | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «ալբանական» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Գրոնոն անվանապես չի նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. – «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»:

Գրոնոն մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագետների հետ սեպտեմբերի 11-12-ն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնականը: Հիքմեթ Հաջիևը Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ էր տարածել և հայտարարել, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն